Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Եբրայեցիներ 1
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Եբրայեցիներ 1։1

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 54

Եբրայեցիներ 1։2

Ծանոթագրություն

  • *

    1։2 Կամ՝ յաւիտեաններն։

Եբրայեցիներ 1։8

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    3/15/2007, էջ 6

Եբրայեցիներ 1։14

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 24

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Եբրայեցիներ 1։1-14

Եբրայեցիներ

Յիսուս Քրիստոս, Աստուծոյ Որդին, հրեշտակներից և ամեն արարածներից գերազանց է։

1 Շատ մասերով եւ շատ կերպերով Աստուած առաջուց խօսելով մեր հայրերի հետ մարգարէների ձեռով, 2 Այս վերջի օրերումը խօսեց մեզ հետ Որդովը, որին ամեն բանի ժառանգ դրաւ, որով աշխարհքն* էլ արաւ. 3 Որ նորա փառքի լոյսը լինելով եւ նորա էութեան նկարագիրը, որ իր զօրութեան խօսքովն ամեն բան կրում է՝ մեր մեղքերի սրբութիւնն իրանով անելուց յետոյ նստեց Աստուծոյ մեծութեան աջ կողմը բարձունքներումը, 4 Եւ հրեշտակներիցն այնքան աւելի լավ եղաւ, որքան նորանցից աւելի գերազանց անուն ժառանգեց: 5 Որովհետեւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք, Իմ որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ. եւ դարձեալ՝ Ես նորան Հայր կ’լինիմ, եւ նա ինձ Որդի կ’լինի: 6 Եւ երբոր անդրանիկին միւսանգամ աշխարհ կ’մտցնէ ասում է. Եւ երկրպագեն նորան Աստուծոյ բոլոր հրեշտակները: 7 Բայց հրեշտակների համար ասում է. Նա որ իր հրեշտակները հոգիներ արաւ, եւ իր պաշտօնեաները կրակի բոց: 8 Բայց Որդուն ասում է, Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է. քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է: 9 Սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. սորա համար օծեց քեզ, ով Աստուած, քո Աստուածը ուրախութեան իւղով աւելի քան թէ քո ընկերներին: 10 Եւ դու, ով Տէր, ի սկզբանէ երկիրը հիմնեցիր. եւ երկինքները քո ձեռքի գործն են: 11 Նորանք կ’կորչեն, բայց դու կ’կենաս կ’մնաս. եւ ամենը ձորձի պէս կ’մաշուին. 12 Եւ վերարկուի պէս կ’գալարես նորանց եւ կ’փոխուին, բայց դու նոյնն ես եւ քո տարիները չեն պակասիլ: 13 Եւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ: 14 Չէ՞ որ ամենը սպասաւոր հոգիներ են ուղարկուած սպասաւորութիւն անելու նորանց համար, որ փրկութիւնը պիտի ժառանգեն:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը