Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Հովհաննես 4
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Հովհաննես 4։1

Մեդիա

  • Հիսուսը հասնում է Սամարիայի Սյուքար քաղաք և ճամփորդությունից հոգնած՝ նստում է Հակոբի ջրհորի մոտ (gnj 3 13։28-14։35)

Հովհաննես 4։7

Մեդիա

  • Հիսուսը զրույց է սկսում մի սամարուհու հետ (gnj 3 14։35-16։52)

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Սիրիր մարդկանց, դաս 1

    Արթնացե՛ք,

    4/2008, էջ 4

Հովհաննես 4։9

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    10/1/2010, էջ 12

Հովհաննես 4։11

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    6/1/2008, էջ 15

Հովհաննես 4։12

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Իմ հետևորդը, էջ 77

Հովհաննես 4։14

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    8/15/2009, էջ 9

    6/1/2008, էջ 14

Հովհաննես 4։16

Մեդիա

  • Հիսուսը սամարուհուն սովորեցնում է, թե որն է ճշմարիտ երկրպագությունը (gnj 3 16։52-18։39)

Հովհաննես 4։17

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Ստեղծիչ, էջ 148–149

Հովհաննես 4։18

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Ստեղծիչ, էջ 148–149

Հովհաննես 4։20

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (հանրային թողարկում),

    № 2 2016 էջ 8–9

Հովհաննես 4։21

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Գիտություն, էջ 43

Հովհաննես 4։22

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    7/15/2002, էջ 15

    Գիտություն, էջ 43–45

Հովհաննես 4։23

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (հանրային թողարկում),

    № 2 2016 էջ 9–10

    Դիտարան,

    4/15/2008, էջ 31

Հովհաննես 4։24

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Մոտեցիր Եհովային, էջ 315–316

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 7

    Արթնացե՛ք,

    № 2 2017 էջ 15

    5/2013, էջ 14

    Դիտարան,

    4/15/2008, էջ 31

    7/15/2002, էջ 15

    9/15/2001, էջ 28

    Գիտություն, էջ 45

Հովհաննես 4։25

Մեդիա

  • Հիսուսը սամարուհուն հայտնում է, որ ինքն է Մեսիան (gnj 3 18։39-19։06)

Հովհաննես 4։26

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Հիսուսն է ճանապարհը, էջ 50

Հովհաննես 4։27

Մեդիա

  • Սամարացի կինը քարոզում է մյուսներին (gnj 3 19։06-19։45)

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    6/2018, էջ 10–11

    Ստեղծիչ, էջ 149

Հովհաննես 4։31

Մեդիա

  • Հիսուսը Աստծու կամքը համեմատում է կերակուրի հետ և խոսում է փոխաբերական հնձի մասին (gnj 3 19։45-21։15)

Հովհաննես 4։34

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    3/2023, էջ 7

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 22

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    11/2020, էջ 7

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    9/2018, էջ 4

    Դիտարան,

    4/1/2013, էջ 4

    4/1/2011, էջ 6–7

Հովհաննես 4։35

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Իմ հետևորդը, էջ 85–86

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    4/2020, էջ 8–9, 13

    Հիսուսն է ճանապարհը, էջ 50–51

    Թագավորությունը իշխում է, էջ 87–88

    Դիտարան,

    5/1/2012, էջ 29

    7/15/2010, էջ 16

    7/15/2001, էջ 20

    Հռչակողները, էջ 509–513

Հովհաննես 4։36

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Թագավորությունը իշխում է, էջ 87–88, 92–95

    Դիտարան,

    7/15/2001, էջ 20

Հովհաննես 4։39

Մեդիա

  • Շատ սամարացիներ հավատում են, որ Հիսուսն է «աշխարհի փրկիչը» (gnj 3 21։15-22։07)

Հովհաննես 4։43

Մեդիա

  • Հիսուսը սկսում է քարոզել Գալիլեայում (gnj 3 22։07-23։07)

Հովհաննես 4։46

Մեդիա

  • Հիսուսը Գալիլեայի Կանայում բուժում է մի պաշտոնյա մարդու որդուն (gnj 3 23։07-26։20)

Ծանոթագրություն

  • *

    4։46 Կամ՝ թագաւորի պաշտօնեայ։

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50
  • 51
  • 52
  • 53
  • 54
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Հովհաննես 4։1-54

Հովհաննես

Քրիստոսը խօսակցում է մի Սամարացի կնկայ հետ։ Շատ Սամարացիներ հաւատում են։ Քրիստոսը գնում է Գալիլեա և մի ազնուականի որդուն բժշկում։

4 Եւ երբոր Տէրն իմացաւ, որ Փարիսեցիները լսեցին, թէ Յիսուսը աւելի աշակերտներ է անում եւ մկրտում քան թէ Յովհաննէսը, 2 (Թէպէտեւ Յիսուսը ինքը չէր մկրտում՝ այլ նորա աշակերտները.) 3 Հրէաստանի երկիրը թողեց եւ դարձեալ եկաւ Գալիլեա: 4 Եւ պէտք էր որ Սամարիայի միջովն անցնէր: 5 Արդ նա Սամարիայի մի քաղաքն եկաւ, անունը Սիւքար, այն տեղի մօտ, որ Յակոբը տուաւ իր որդի Յովսէփին: 6 Եւ Յակոբի մի աղբիւրը կար այնտեղ. եւ Յիսուսը ճանապարհիցը վաստակած այն աղբիւրի վերայ նստեց. եւ ժամը վեցին դէմ էր:

7 Արդ Սամարիայից մի կին եկաւ, որ ջուր հանէ. Յիսուսը նորան ասեց. Ինձ ջուր տուր խմեմ: 8 Որովհետեւ նորա աշակերտները քաղաքն էին գնացել, որ կերակուր առնեն: 9 Սամարացի կինն էլ ասեց նորան. Դու որ Հրէայ ես, ի՞նչպէս ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի Սամարացի կին եմ. որովհետեւ Հրէաները չեն խառնվում Սամարացիների հետ: 10 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան, Եթէ Աստուծոյ պարգեւը գիտենայիր, եւ թէ ով է նա, որ քեզ ասում է, թէ Տուր ինձ խմել, ապա դու նորանից կ’խնդրէիր, եւ նա կենդանի ջուր կ’տար քեզ: 11 Կինը նորան ասեց. Տէր, դու դոյլ էլ չ’ունիս, եւ հորը խոր է. ապա ո՞րտեղից ունիս կենդանի ջուրը: 12 Մի՞թէ դու աւելի մեծ ես քան մեր հայր Յակոբը, որ այս հորը տուաւ մեզ. եւ ինքը սորանից խմեց, եւ նորա որդիքը եւ նորա անասունները: 13 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան, Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կ’ծարաւի. բայց ով որ խմէ այն ջրիցը որ ես կ’տամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ: 14 Այլ այն ջուրը, որ ես կ’տամ նորան, ջրի աղբիւր կ’լինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ: 15 Կինը նորան ասեց. Տէր, տուր ինձ այն ջուրը, որ չ’ծարաւիմ, եւ չ’գամ այստեղ ջուր հանելու: 16 Յիսուսը նորան ասեց. Գնա կանչիր քո մարդին, եւ եկ այստեղ: 17 Կինը պատասխանեց եւ ասեց. Ես մարդ չ’ունիմ. Յիսուսը նորան ասեց. Լաւ ասեցիր թէ Մարդ չ’ունիմ. 18 Որովհետեւ դու հինգ մարդ ես ունեցել, եւ նա որ հիմա ունիս, քո մարդը չէ. դա ճշմարիտ ասեցիր: 19 Կինը նորան ասեց. Տէր, տեսնում եմ որ դու մարգարէ ես: 20 Մեր հայրերը այս սարումը երկրպագութիւն արին. եւ դուք ասում էք, թէ Երուսաղէմումն է այն տեղն, ուր պէտք է երկրպագութիւն անել: 21 Յիսուսը նորան ասեց. Կին, հաւատա ինձ, որ ժամանակ կ’գայ, որ այն ժամանակ ոչ այս սարումը կ’երկրպագէք Հօրը, եւ ոչ էլ Երուսաղէմումը: 22 Դուք երկրպագում էք նորան, որ դուք չ’գիտէք. մենք երկրպագում ենք նորան, որ գիտենք. որովհետեւ փրկութիւնը Հրէաներիցն է: 23 Բայց ժամանակ կ’գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ’երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին: 24 Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն: 25 Կինն ասեց նորան. Գիտեմ, որ Մեսիան պիտի գայ (որ Քրիստոս է կոչվում). երբոր նա կ’գայ, ամեն բան կ’պատմէ մեզ: 26 Յիսուսը նորան ասեց. Ես եմ, որ քեզ հետ խօսում եմ: 27 Եւ սորա վերայ եկան նորա աշակերտները, եւ զարմանում էին, որ կնկայ հետ խօսում էր. բայց ոչ ոք չ’ասեց, Ի՞նչ ես ուզում, կամ ի՞նչ ես խօսում դորա հետ: 28 Կինն էլ իր կուժը թողեց, եւ գնաց քաղաք, եւ մարդկանց ասեց. 29 Եկէք տեսէք մի մարդ, որ ինձ ասեց բոլորը ինչ որ գործել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը: 30 Եւ դուրս ելան քաղաքիցը, եւ նորա մօտ էին գալիս:

31 Եւ այն միջոցին աշակերտները խնդրում էին նորան եւ ասում. Ռաբբի, կեր: 32 Նա էլ ասեց նորանց. Ես կերակուր ունիմ ուտելու, որ դուք չ’գիտէք: 33 Աշակերտներն էլ իրար ասում էին. Արդեօ՞ք մի մարդ դորան բան բերաւ ուտելու: 34 Յիսուսն ասեց նորանց. Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ, եւ նորա գործը կատարեմ: 35 Մի՞թէ դուք չէք ասում, թէ Դեռ չորս ամիս կայ, եւ հունձքը կ’գայ. ահա ես ասում եմ ձեզ. Բարձրացրէք ձեր աչքերը, եւ տեսէք արտերը, որ սպիտակացել են եւ արդէն հնձին հասել: 36 Եւ հնձողը վարձք է առնում, եւ յաւիտենական կեանքի մէջ պտուղ ժողովում. որ սերմողը եւ հնձողը իրար հետ ուրախանան: 37 Որովհետեւ սորանում ճշմարիտ է այն խօսքը, թէ Ուրիշ է սերմողը, եւ ուրիշ է հնձողը: 38 Ես ուղարկեցի ձեզ հնձել այն, որ դուք չ’աշխատեցիք. ուրիշներն աշխատեցին, եւ դուք նորանց աշխատանքի մէջը մտաք:

39 Եւ Սամարացիների այն քաղաքիցը շատերը հաւատացին նորան այն կնկայ խօսքի համար, որ վկայում էր, թէ Ասեց ինձ բոլորը ինչ որ գործել էի: 40 Արդ երբոր Սամարացիները նորա մօտ եկան, նորան աղաչեցին, որ իրանց մօտ մնայ. եւ երկու օր մնաց այնտեղ: 41 Եւ էլ շատերը հաւատացին նորան՝ նորա խօսքի համար: 42 Եւ այն կնկան էլ ասում էին, թէ Այլ եւս քո խօսքերի պատճառով չենք հաւատում. որովհետեւ մենք ինքներս լսեցինք, եւ գիտենք որ ճշմարտապէս սա է աշխարհի Փրկիչը՝ Քրիստոսը:

43 Եւ երկու օրից յետոյ այնտեղից դուրս եկաւ գնաց Գալիլեա: 44 Որովհետեւ Յիսուսն ինքը վկայեց, թէ Մարգարէն իր հայրենիքումը պատիւ չ’ունի: 45 Բայց երբոր Գալիլեա եկաւ, Գալիլեացիներն ընդունեցին նորան. տեսնելով այն բոլորն, որ տօնին արաւ Երուսաղէմումը. Որովհետեւ նորանք էլ եկել էին այն տօնին:

46 Եւ Յիսուսը դարձեալ եկաւ Գալիլեայի Կանան, ուր ջուրը գինի արաւ. մի ազնուական մարդ* կար, որի որդին Կափառնայումի մէջ հիւանդ էր: 47 Նա լսելով թէ Յիսուսը Հրէաստանիցն եկել է Գալիլեա, եկաւ նորա մօտ եւ աղաչում էր, որ իջնէ եւ իր որդուն բժշկէ. որովհետեւ մեռնելու մօտ էր: 48 Յիսուսն էլ նորան ասեց, Եթէ նշաններ եւ հրաշքներ չ’տեսնէք՝ չէք հաւատալ: 49 Ազնուականը նորան ասեց. Տէր, իջիր դեռ քանի որ չէ մեռել երեխաս: 50 Յիսուսը նորան ասեց. Գնա, քո որդին կենդանի է. եւ մարդը հաւատաց այն խօսքին՝ որ Յիսուսը նորան ասեց, եւ գնաց: 51 Եւ դեռ որ իջնում էր, նորա ծառաները նորան դիմաւորեցին եւ աւետիս տուին եւ ասեցին թէ Քո տղան կենդանի է: 52 Նա էլ նորանց հարցնում էր այն ժամի համար, որ նորանում սկսեց լաւանալ. եւ նորան ասեցին թէ Երէկ ժամը եօթին տենդը թողեց նորան: 53 Այն ժամանակ հայրն իմացաւ, թէ նոյն ժամին է, որ Յիսուսը նորան ասեց թէ Քո որդին կենդանի է. եւ հաւատաց ինքը եւ նորա բոլոր տունը: 54 Սա դարձեալ երկրորդ նշանն արաւ Յիսուսը, երբոր Հրէաստանիցն եկաւ Գալիլեա:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը