Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 49
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Սաղմոսներ 49։14

Ծանոթագրություն

  • *

    49։14 Կամ՝ դժողքի։

  • *

    49։15 Կամ՝ դժողքումը։

Սաղմոսներ 49։15

Ծանոթագրություն

  • *

    49։15 Կամ՝ դժողքի։

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 49։1-20

Սաղմոսներ

Ամբարշտի յաջողակութիւնը վերջանում է նորա մահի հետ։

Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։

49 Լսեցէք այս, ով ամեն ժողովուրդներ, եւ ականջ դրէք, ով աշխարհքի բոլոր բնակիչներ.

2 Հասարակ ու մեծ մարդիկ, հարուստ եւ աղքատ՝ ամենեքեան:

3 Իմ բերանը պիտի իմաստութիւն խօսի, եւ իմ սրտի խորհուրդը՝ իմացողութիւն:

4 Ես իմ ականջը կ’խոնարհեցնեմ դէպի առակ, եւ քնարով կ’բանամ իմ խրթին խօսքը:

5 Ի՞նչու վախենամ ես չար օրերումը, թէ իմ խորամանկ թշնամիի անօրէնութիւնը պատում է ինձ.

6 Որ նորանք իրանց ապրանքներին են յուսացած, եւ իրանց մեծ հարստութիւնովն են պարծենում:

7 Մարդ չէ կարող իր եղբորը փրկել, եւ ոչ նորա փրկանքը տալ Աստուծուն.

8 Որովհետեւ թանգ է նորանց անձերի փրկանքը, եւ յաւիտեան կ’դադարի:

9 Թէեւ յաւիտեան ապրի եւ ապականութիւն չ’տեսնէ:

10 Որովհետեւ տեսնում է որ իմաստունները մեռնում են ինչպէս որ յիմարներն ու անմիտներն են կորչում՝ եւ իրանց հարստութիւնը ուրիշներին թողում:

11 Նորանց միտքը սա է՝ թէ իրանց տունը յաւիտեան է, իրանց բնակութիւնը՝ ազգից մինչեւ ազգ. նոքա իրանց անունովը կ’կանչուին երկիրներումը:

12 Բայց մարդս պատուի մէջ չէ մնում. նման է անասուններին որ կորչում են:

13 Սա է նորանց ճանապարհը որ յիմար են, եւ նորանց հետեւողները հաւանում են նորանց խօսքին: (Սէլա։)

14 Ոչխարների պէս գերեզմանի* մէջ են մատնվում. մահը նորանց հովիւն է եւ ուղիղները առաւօտանց կ’տիրապետեն նորանց. եւ նորանց կերպարանքը կ’մաշուի գերեզմանումը* իրանց բնակարաններիցը դուրս:

15 Բայց Տէրն իմ անձը կ’փրկէ գերեզմանի* ձեռքիցը. որովհետեւ նա ընդունում է ինձ: (Սէլա։)

16 Մի վախենար, երբոր մարդ հարստանայ, երբոր նորա տան փառքը շատանայ:

17 Որովհետեւ նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առնիլ իր հետ. նորա փառքը չի գնալ նորան ետեւից:

18 Թէեւ նա իր անձը օրհնում է իր կեանքումը, բայց քեզ կ’գովեն, որ բարի ես անում քեզ:

19 Նա կ’մտնէ իր հայրերի ազգի մօտ, որ մինչեւ յաւիտեան լոյս չեն տեսնիլ:

20 Մարդս՝ որ պատուի մէջ է եւ իմաստուն չէ, նման է անասուններին որ կորչում են:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը