Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 39
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Սաղմոսներ 39։խորագիր

Ծանոթագրություն

  • *

    39։0 ա Մն. 16:41։ 25:1։ Սաղ. 62. 77. վերնագիրերը։

Սաղմոսներ 39։1

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    5/15/2009, էջ 4–5

    5/15/2006, էջ 20

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 39։1-13

Սաղմոսներ

Որոշում է լռել համբերութիւնով, որովհետեւ կեանքը կարճ և ունայն է. խնդրում է մխիթարութիւն։

Երգողների գլխաւորին. Իդիթունին։* Դաւիթի Սաղմոս։

39 Ես ասեցի՝ թէ իմ ճանապարհները պահեմ լեզուովս մեղանչելից. իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է:

2 Բերանս փակեցի պապանձուելով. բարի բանից էլ լուռ կացայ, եւ ցաւս շատ գրգռուեցաւ:

3 Սիրտս ինձանում տաքացաւ. ես մտածելիս կրակ էր վառվում. խօսեցի իմ լեզուովը:

4 Տէր, ցոյց տուր ինձ իմ վերջը եւ իմ օրերի չափը թե որքան է, թող իմանամ թէ քանի՜ անցաւոր եմ ես:

5 Ահա թիզի չափով կարգեցիր իմ օրերը, եւ իմ կեանքի ժամանակը ոչինչի պէս է քո առաջին. բոլորովին ունայն է ամեն մարդ՝ որքան հաստատ էլ լինի: (Սէլա։)

6 Միայն պատկերի պէս է ման գալիս մարդը. միայն զուր տեղն է հոգս քաշում. հաւաքում է եւ չ’գիտէ թէ ով պիտի առնէ այն:

7 Եւ հիմա ի՞նչ բանի սպասեմ, ով Տէր. իմ յոյսը քեզ վերայ է:

8 Իմ ամեն անօրէնութիւններիցը փրկիր ինձ. ինձ յիմարի նախատինքը մի շինիր:

9 Ես լուռ եմ կենում, իմ բերանը չեմ բանում, որովհետեւ դու արիր:

10 Քո պատուհասը հեռացրու ինձանից. ես քո ձեռքի զարնելովը փչացայ:

11 Երբոր յանդիմանութիւնով խրատում ես մարդին իր անօրէնութիւնների համար. ապա նորա գեղեցկութիւնը ոչնչացնում ես ինչպէս ցեցից. իրաւի որ ունայն է ամեն մարդ: (Սէլա։)

12 Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակին միտք դիր. իմ արտասուքին լուռ մի կենար. որովհետեւ ես քո առաջին պանդուխտ եմ եւ հիւր ինչպէս որ իմ ամեն հայրերը:

13 Թոյլ տուր ինձ զուարթանամ, որ տակաւին չեմ գնացել եւ ոչնչացել:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը