Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Տարեգրություն 14
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Տարեգրություն 14։3

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    6/15/2009, էջ 12

2 Տարեգրություն 14։11

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    8/15/2012, էջ 8–9

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
2 Տարեգրություն 14։1-15

2 Տարեգրություն

Ասան քանդում է կռապաշտութիւնը և Եթովպացիներին յաղթում։

14 Եւ Աբիան ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը. եւ նորա որդի Ասան թագաւոր եղաւ նորա տեղ։ Սորա օրերին երկիրը տասը տարի հանգստացաւ։ 2 Եւ Ասան բարութիւն եւ ուղղութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին։ 3 Եւ վերցրեց օտար սեղանները եւ բարձրաւանդակները, եւ կոտրատեց արձանները, եւ Աստարովթները կոտրեց։ 4 Եւ հրամայեց Յուդային որ իրանց հայրերի Տէր Աստուծուն խնդրեն, եւ որ օրենքն ու պատուիրանքը կատարեն։ 5 Եւ վերցրեց Յուդայի բոլոր քաղաքներից բարձրաւանդակները եւ արեգական կուռքերը, եւ թագաւորութիւնը հանգստացաւ նորա առաջին։ 6 Եւ Յուդայի մէջ պարսպաւոր քաղաքներ շինեց. որովհետեւ երկիրը հանգիստ էր. եւ նորա հետ պատերազմ չ’կար այն տարիները.որովհետեւ Տէրը նորան հանգստութիւն տուաւ։ 7 Եւ Ասան Յուդային ասեց. Այս քաղաքները շինենք, եւ նորանց շրջապատենք պարիսպներով, աշտարակներով, դռներով եւ նիգերով, քանի որ երկիրը մեր առաջն է, որովհետեւ մենք խնդրեցինք մեր Տէր Աստուծուն, մենք խնդրեցինք, եւ նա մեզ հանգստութիւն տուաւ շուրջանակի. եւ շինեցին ու յաջողուեցան։ 8 Եւ Ասան Յուդայից վահան եւ նիզակ կրող երեք հարիւր հազար զօրք ունէր, եւ Բենիամինից ասպար կրող ու աղեղ քաշող երկու հարիւր ութսուն հազար. սորանք ամենքը քաջ զօրաւորներ էին։

9 Եւ Եթովպացի Զարան հազար անգամ հազար զօրքով եւ երեք հարիւր կառքով դուրս եկաւ նորանց վերայ, եւ եկաւ մինչեւ Մարեսա։ 10 Եւ Ասան նորա առաջը դուրս եկաւ, եւ պատերազմ կազմեցին Մարեսայի Սեփաթա ձորումը։ 11 Եւ Ասան աղաղակեց իր Տէր Աստուծուն եւ ասեց. Ով Տէր, քեզ համար մի բան չէ՝ թէ շատին թէ տկարին օգնելը. մեզ օգնիր, ով մեր Տէր Աստուածը. որովհետեւ մենք քեզ ենք ապաւինել, եւ քո անունովն ենք եկել այս բազմութեան վերայ, ով Տէր, դու ես մեր Աստուածը, թող մարդը քեզանից զօրաւոր չ’լինի։ 12 Եւ Տէրը զարկեց Եթովպացիներին Ասայի եւ Յուդայի առաջը, եւ Եթովպացիները փախան։

13 Եւ Ասան ու նորա հետ եղող ժողովուրդը հալածեցին նորանց մինչեւ Գերարա. եւ ընկան Եթովպիացիներից մինչեւ որ նորանցից կենդանի մնացող չ’եղաւ. որովհետեւ Տիրոջ առաջին եւ նորա բանակի առաջին ջարդուեցան, եւ շատ մեծ աւար արին։ 14 Եւ նա զարկեց Գերարայի շուրջի քաղաքները. որովհետեւ Տիրոջ վախը նորանց վերայ էր, եւ բոլոր քաղաքները կողոպտեցին, որովհետեւ շատ աւար կար նորանց մէջ։ 15 Հովիւների վրաններն էլ զարկեցին, եւ շատ ոչխար եւ ուղտ քշեցին, եւ ետ դառան Երուսաղէմ։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը