Թվեր
29 ««Յոթերորդ ամսում՝ ամսվա առաջին օրը, սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար+։ Ոչ մի ծանր գործ չանեք+։ Այն փող հնչեցնելու օր պետք է լինի ձեզ համար+։ 2 Որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է Եհովային, պետք է մատուցեք անարատ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մեկ տարեկան յոթ արու գառ+ 3 և դրանց հետ հացի ընծա՝ յուղով խառնած երեք տասներորդ չափով բարձրորակ ալյուր ցլի համար, երկու տասներորդ չափով՝ խոյի համար+, 4 և մեկ տասներորդ չափով՝ յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար+, 5 ինչպես նաև մեկ արու ուլ որպես մեղքի ընծա ձեր քավության համար+՝ 6 ի լրումն ամսական ողջակեզի+ ու նրա հացի ընծայի+, մշտական ողջակեզի+ ու նրա հացի ընծայի+, ինչպես նաև դրանց հետ մատուցվող ըմպելիքի ընծաների+։ Դրանք պետք է մատուցվեն ինչպես որ կարգն է՝ որպես հաճելի բուրմունք, որպես հրկիզվող ընծա Եհովայի համար+։
7 Այդ յոթերորդ ամսվա տասներորդ օրը սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար+, և դուք պետք է ճնշեք ձեր հոգիները+։ Ոչ մի գործ չանեք+։ 8 Որպես հաճելի բուրմունք Եհովայի համար պետք է ողջակեզ բերեք մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մեկ տարեկան յոթ արու գառ+։ Հավաստիացեք, որ դրանք անարատ են+։ 9 Դրանց հետ բերեք հացի ընծա՝ յուղով խառնած երեք տասներորդ չափով բարձրորակ ալյուր ցլի համար, երկու տասներորդ չափով՝ մեկ խոյի համար+, 10 և մեկ տասներորդ չափով՝ յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար+, 11 ինչպես նաև մեկ ուլ որպես մեղքի ընծա՝ ի լրումն քավության համար մատուցվող մեղքի ընծայի+, մշտական ողջակեզի ու դրա հացի ընծայի և դրանց հետ մատուցվող ըմպելիքի ընծաների+։
12 Յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը+ սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար+։ Ոչ մի ծանր գործ չանեք+ և յոթ օր Եհովայի պատվին տոն նշեք+։ 13 Որպես ողջակեզ+, որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային, պետք է բերեք տասներեք մատղաշ ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ։ Դրանք պետք է անարատ լինեն+։ 14 Որպես հացի ընծա պետք է բերեք յուղով խառնած երեք տասներորդ չափով բարձրորակ ալյուր տասներեք ցլերից յուրաքանչյուրի համար, երկու տասներորդ չափով՝ երկու խոյերից յուրաքանչյուրի համար+, 15 և մեկ տասներորդ չափով՝ տասնչորս արու գառներից յուրաքանչյուրի համար+, 16 ինչպես նաև մեկ ուլ որպես մեղքի ընծա՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի և ըմպելիքի ընծայի+։
17 Երկրորդ օրը՝ անարատ տասներկու մատղաշ ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ+, 18 նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլերի, խոյերի, գառների թվով, ինչպես որ կարգն է+, 19 նաև մեկ ուլ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի ու դրանց հետ մատուցվող ըմպելիքի ընծաների+։
20 Երրորդ օրը՝ անարատ+ տասնմեկ ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ, 21 նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլերի, խոյերի, գառների թվով, ինչպես որ կարգն է, 22 նաև մեկ նոխազ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի ու ըմպելիքի ընծայի։
23 Չորրորդ օրը՝ անարատ+ տասը ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ, 24 նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլերի, խոյերի, գառների թվով, ինչպես որ կարգն է+, 25 նաև մեկ ուլ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի+, դրա հացի ընծայի ու ըմպելիքի ընծայի+։
26 Հինգերորդ օրը՝ անարատ+ ինը ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ, 27 նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլերի, խոյերի, գառների թվով, ինչպես որ կարգն է+, 28 նաև մեկ նոխազ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի ու ըմպելիքի ընծայի+։
29 Վեցերորդ օրը՝ անարատ+ ութ ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ, 30 նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլերի, խոյերի, գառների թվով, ինչպես որ կարգն է+, 31 նաև մեկ նոխազ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի ու ըմպելիքի ընծաների+։
32 Յոթերորդ օրը՝ անարատ+ յոթ ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ, 33 նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլերի, խոյերի, գառների թվով, ինչպես որ կարգն է+, 34 նաև մեկ նոխազ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի ու ըմպելիքի ընծայի+։
35 Ութերորդ օրը հանդիսավոր հավաքույթ պետք է լինի ձեզ համար+։ Ոչ մի ծանր գործ չանեք+։ 36 Որպես ողջակեզ, որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային, պետք է բերեք անարատ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մեկ տարեկան յոթ արու գառ+, 37 նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլի, խոյի, գառների թվով, ինչպես որ կարգն է+, 38 նաև մեկ նոխազ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի ու ըմպելիքի ընծայի+։
39 Բացի ձեր երդման ընծաներից+, կամավոր ընծաներից+, ողջակեզներից+, հացի ընծաներից+, ըմպելիքի ընծաներից+ և խաղաղության զոհերից+, ձեր եղանակային տոներին սրանք պետք է մատուցեք Եհովային»»+։ 40 Մովսեսը Իսրայելի որդիներին հայտնեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր Մովսեսին+։