Սաղմոսներ
ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ
(Սաղմոսներ 42–72)
Նվագավարին։ Մասքիլ*։ Կորխի+ որդիների համար։
4 Այս բաներն եմ հիշում և հոգիս իմ մեջ եմ թափում+,
Որովհետև ես գնում էի բազմության հետ
Եվ նրանց առջևից հանդիսավոր քայլում էի դեպի Աստծու տունը+
Ցնծալից ձայներով ու երախտագիտության կանչերով+՝
Տոնախմբող բազմության աղաղակներով+։
5 Ինչո՞ւ ես հուսահատված, ո՜վ իմ հոգի+,
Եվ ինչո՞ւ ես խռովվում իմ մեջ+։
Սպասի՛ր Աստծուն+,
Որովհետև ես դեռ պիտի գովերգեմ նրան որպես իմ մեծ փրկության+։
6 Ո՜վ իմ Աստված, հոգիս հուսահատված է+,
Դրա համար էլ ես քեզ եմ հիշում+
Հորդանանի այս երկրում, Հերմոնի գագաթների վրա+,
Փոքր սարի վրա+։
7 Ծովանդունդը կանչում է ծովանդունդին,
Երբ լսում է քո հորձանքների ձայնը։
Քո բոլոր կոհակներն ու ալիքները+՝
Նրանք բոլորը ծածկեցին ինձ+։
8 Ցերեկը Եհովան կուղարկի իր սիրառատ բարությունը+,
Եվ գիշերը ես նրա մասին երգ կերգեմ+,
Իմ կյանքի Աստծուն+ աղոթք կմատուցեմ։
9 Պիտի ասեմ Աստծուն՝ իմ վեմին+.
«Ինչո՞ւ ես ինձ մոռացել+։
Ինչո՞ւ եմ ես տխուր ման գալիս թշնամու հալածանքի պատճառով»+։